National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
20.09.2018
ՀՀ Ազգային ժողովը նշել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը
1 / 14

Սեպտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը եւ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներ, ՀՀ գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տրվել է ընդունելության մեկնարկը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթի տեքստը՝ այստեղ:

Ողջույնի խոսքերով հանդես են եկել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրհնության խոսք է հնչեցրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը:

Հյուրերը խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ շրջել են ՀՀ ԱԺ շենքում տեղակայված նորաբաց թանգարանում եւ մամուլի ակումբում: Հրավիրյալները դիտել են նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսը:

Նորաստեղծ թանգարանում իրենց ուրույն տեղն են գտել ինչպես օտարերկրյա այցերի ընթացքում ՀՀ խորհրդարանին նվիրաբերած, այնպես էլ մեր երկիր այցելած տարբեր պետությունների պատվիրակությունների կողմից տրված հուշանվերները:

Ցուցահանդեսում ներկայացված են 1918 թվականի օգոստոսի մեկից՝ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդրանիկ նիստից մինչ օրս մեր երկրի օրենսդիր մարմնի գործունեության ողջ ներկապնակն արտացոլող ֆոտոնկարներ, փաստաթղթեր, ցուցակներ եւ այլ նյութեր:

Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը եզրափակվել է խորհրդարանի այգում հրավիրվածների համար կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ, որի ընթացքում Երվանդ Երզնկյանի նվագախմբի կատարմամբ հնչել են երաժշտական կատարումներ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:


29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am